ԵԱՀԿ առաքելությունը 2016-ին 22 դիտարկում է իրականացրել սահմանին. զեկույց

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և իր թիմը հայ-ադրբեջանական սահմանի (շփման գծի) 22 դիտարկում են անցկացրել 2017 թվականին։ Այս մասին նշված է ԵԱՀԿ ամենամյա զեկույցում։

Ռազմինֆոն հավաքել է ԵԱՀԿ բոլոր դիտարկումների մասին հրապարակումները, ինչից երևում է, որ դիտարկումներից ոչ մեկի ժամանակ կրակոցներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը 45 հազար 408 եվրո գումար են փոխանցել 2016 թվականի ԵԱՀԿ միասնական բյուջեին։

Իսկ 2015թ․ ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում են անցկացրել 21 անգամ, որից 17-ը՝ Արցախում, 3-ը՝ Տավուշում, ևս մեկը՝ Գեղարքունիքում։ Դիտարկումների ժամանակ կրակոցներ արձանագրվել էին երկու անգամ, ևս 5 անգամ Ադրբեջանը դիտորդներին դուրս չէր բերել առաջնագիծ։

Նշենք, որ 2016-ի հոկտեմբերին Հայաստան և Ադրբեջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ համանախագահների հետ հանդիպումների ընթացքում երկու երկրների նախագահները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *