Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 54 զինծառայող մեկնել է Աֆղանստան՝  ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ գումարտակի զինծառայողները մեկնել են Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ գումարտակի զինծառայողները մեկնել են Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու

Աֆղանստանում ներկայում առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, այդ թվում՝ 2-ական ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի ծառայող:

Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ներգրավված են 2002 թվականի նոյեմբերից: Ներկայում Ադրբեջանն այլ տեղերում խաղաղապահ առաքելությունների չի մասնակցում:

Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *