ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմը զորավաժություն է անցկացնում Սևծովում

Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմը մարտավարական զորավարժություն է անցակացնում Սև ծովում հրթիռային նավերի և առափնյա անվտանգության նավերի բրիգադների մասնակցությամբ:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմը զորավարժություն է անցկացնում Սև ծովում

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմը զորավարժություն է անցկացնում Սև ծովում

Նավերի գործողությունները ծովում ղեկավարում է Ղրիմի ռազմածովային բազայի շտաբի հրամանատար, առաջին աստիճանի կապիտան Ալեքսեյ Կոմարովը:

Նավերը մի քանի մարտավարական խմբերի կազմում մշակում են պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումը հետ մղելու առաջադրանքներ: Մասնավորապես զորավարժության ընթացքում «Սուզդալեց» և «Մուրոմեց» հակասուզանավային նավերը և «Միրաժ» փոքր հրթիռայի նավը զենիթային հրթիռներով կրակել են հակառակորդի ավիացիայի թիրախների ուղղությամբ:

Բացի այդ, Սևծովյան նավատորմի «Ռ-60» հրթիռանավը և «Իվան Գոլուբեց» ականազերծիչ նավը հրետանային կրակ են վարելու օդային թիրախների ուղղությամբ:

Նավերի գործողություններին աջակցելու համար զորավարժությանը ներգրավվել է նաև Սու-30ՍՄ կործանիչներ և Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Բե-12 ամֆիբիա ինքնաթիռներ:

Զորավարժությունը շարունակվելու նաև ապրիլի 13-ին, որի ընթացքում նավերը վերջրյա թիրախներին կրակելու են «ՕՍԱ-ՄԱ» զենիթահրթիռային համալիրների և հրետանային կայաններից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *