Ադրբեջանը հայտնում է զրահահար մահապարտ ԱԹՍ-ի նախագծման փուլի մեկնարկի մասին

Ապրիլի 10-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երկրի ղեկավար Իլհամ Ալիևին զեկուցել է, որ «Ադրբեջանում մեկնարկել են կումուլյատիվ մարտական մասով անօդաչու թռչող սարքի՝ «Զարբա ԿՀ»-ի (Zərbə KH) նախագծման աշխատանքները»: Նշված ԱԹՍ-ի վերաբերյալ այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանում նախագծվող» ԱԹՍ-ները իրականում իսրայելական արտադրության են: Նմանապես «Զարբա» դասի անօդաչուները Իրսայելական Aeronautics Defense Systems ընկերության արտադրության «Օրբիտեր» դասի անօդաչուների՝ Ադրբեջանում հավաքվող տարբերակներն են:

Մասնավորապես 2016 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ներկայացրել էր 2015-ից Իսրայելում արտադրվող Orbiter-1K ԱԹՍ-ի՝ Ադրբեջանում հավաքվող տարբերակը («Զարբա»), ինչպես նաև Օրբիտեր-3/ 4 ԱԹՍ-ներ: Երկրի պաշտպանության և ռազմարդյունաբերության նախարարներն արդեն ստորագրել են Ադրբեջանի զինուժին «Զարբա» մահապարտ ԱԹՍ-ներից մատակարարելու համաձայնագիր:

Հավելենք, որ Orbiter-1K-ն կրում է 1-2 կգ բեկորաֆուգասային մարտագլխիկ և տեսախցիկ, այն կարող է թռչել 2-3 ժամ: Թռիչքի առաստաղը կազմում է շուրջ 5500 մ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *