Թուրքիայի զինուժը Կարսում մեկամսյա զորավարժություն է անցկացնում

Թուրքիայի զինուժը հերթական մեկամսյա վարժանքներ է անցկացնում Կարսի նահանգի տարածքում: Կարսի «Աքբաբա» զորավարժարանի և հարակից տարածքներում հայտարարվել է «ժամանակավոր անվտանգության գոտի», սահմանվել են կողմանի անձանց մուտքն արգելված տարածքների կոորդինատները: Երեք փուլից բաղկացած վարժանքները կավարտվեն ապրիլի 28-ին: Այս մասին ապրիլի 11-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Հրապարակված կոորդինատներից պարզվում է, որ վարժանքներն անցկացվում են են Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում՝ «Աքբաբա» զորավարժարանում։ Համաձայն հրապարակված տեղեկության՝ Կարսում վարժանքներ անցկացվել են նաև 2017 թ. ապրիլի 3-ից 7-ը:

Ներկայում ընթացքի մեջ են ապրիլի 10-ին մեկնարկած վարժանքները, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 21-ը: Արդեն ապրիլի 24-28-ին կանցկացվի վարժանքների վերջին փուլը:

Հայտարարությունում նշված է, որ վարժանքների ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։ Վարժանքները կոորդիանցվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ՝ ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հիշեցնքն, որ Կարսում փետրվարին անցկացվում էին ձմեռային վարժանքներ, որոնց փուլերից մեկի մասին միայն հայտնել էին նաև թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *