Թուրքիայի օդուժը ստացել է չորրորդ A400M բեռնատար ինքնաթիռը

Ապրիլի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ստացել են եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M «Ատլաս» բեռնատար ինքնաթիռներից չորրորդը: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը  Twitter-ի իր միկրոբլոգում:

Թուրքիան Airbus ընկերության հետ բեռնատար ինքնաթիռների գնման մասին պայմանգիրը կնքել դեռևս 2003-ին: Պայմանագրի համաձայն՝ մինչև 2018-ը Թուրքիայի զինուժը պետք է ստանար 10 միավոր A400M  ինքաթիռ։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին տրամադրել է պայմանագրով նախատեսված ինքնաթիռներից չորսը:

2015-ի մարտին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ հերթական 2 միավոր ինքնաթիռների մատակարարումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ընդ որում՝ թուրքական կողմը ուշացումների համար մեղադրել էր արտադրող ընկերությանը և պատրաստվում էր տուգանք պահանջել ։

Airbus A400M-ը տուրբինապտուտակավոր քառաշարժիչ ռազմական բեռնատար ինքնաթիռ է, արտադրվում է Airbus Space & Defense ընկերության կողմից։ Առաջին ինքնաթիռը ցուցադրվել է 2008 թ․ հունիսի 26-ին՝ Սևիլիայում։

Ավելացնենք, որ A400M բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9300կմ հեռավորության վրա։  Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր գինն է մոտ 186 մլն դոլլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *