Ռուսաստանի երկու զինծառայող է զոհվել Սիրիայում

Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի պայմանագրային 2 զինծառայող է զոհվել: Զինծառայողները, ընկնելով հակառակորդի ականանետային կրակի տակ, սպանվել են ականի պայթելու հետևանքով:

Եվս մեկ զինծառայող ծանր վիրավորվել է:  Հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Այս մասին տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրային զինծառայողները Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումներից մեկում ծառայել են որպես կրակային պատրաստության հրահանգիչներ:

Նրանք ռուսաստանցի ռազմական խորհրդատու սպաներից մեկի հետ ընկել են զինյալների ականանետային կրակի տակ:

Ավելի վաղ ռուսաստանյան РБК գործակալությանը զոհվածներից մեկի եղբայրը հայտնել էր, որ զինծառայողներից մեկը Իգոր Զավիդնին է:

Նշենք, որ դեռևս մարտին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայում Ռուսաստանի կրած կորուստները 3 անգամ ավելի շատ են ՌԴ Պն հայտարարած տվյալներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *