Գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննարկելու համար ստեղծվել է հանձնաժողով

Մայիս 19, 2012 17:18 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ:  Շարունակել

Մեկ շաբաթում 1600 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Մայիս 19, 2012 13:52 | RAZM.INFO - ԼՂ ՊԲ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: Շարունակել

270.000 դոլար՝ ՌԴ ՊՆ կայքի նոր բաժնի ստեղծման համար

652242793 Մայիս 19, 2012 13:31 | RAZM.INFO - Ռուսաստանի ՊՆ-ն պատրաստ է շուրջ 8.4 մլն (270 հազար դոլար) ռուբլի տրամադրել պաշտոնական կայքում 2011-2015թթ. ռազմական տեխնիկայի և սպառազինության մշակման մասին բաժին ստեղծելու համար: Այնտեղ պետք է լինի բաց և փակ տեղեկություն՝ սպայական կազմի և հասարակության համար: Շարունակել

Բանակը համալրվում է պրոֆեսիոնալ սերժանտական կազմով: Աշոտ Երկաթի խաչի կրկնօրինակը տեղադրվել է ՊՆ-ում

press-rel-2012-05-19_2-1 Մայիս 19, 2012 11:11 | RAZM.INFO - Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը: Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շարունակել

Փոփոխություններ Ադրբեջանի նախաբանակային պատրաստության համակարգում

Մայիս 18, 2012 20:08 | RAZM.INFO - Ադրբեջանի «Ռազմահայրենասիրական սպորտատեխնիկական կամավոր կազմակերպություն» (ՌՀՍԿԿ, նախկին՝ ДОСААФ) հասարակական կազմակերպությունը և Մոբիլիզացիայի և զորակոչի հարցերով պետական ծառայությունը միավորվում են: Շարունակել

ԱՄՆ ՌՕՈՒ նոր ռումբեր է փորձարկել B-1B ռմբակոծիչներով

B-1B Lancer Մայիս 18, 2012 19:14 | RAZM.INFO - Մայիսի 14-16-ն ընկած հատվածում  ԱՄՆ ՌՕՈւ-ն  GBU-54/B LJDAM (Laser Joint Direct Attack Munition) լազերային նշանառությամբ ռումբեր է փորձարկել B-1B Lancer հեռահար ռմբակոծիչներով։ Ինչպես հայտնում է Jane's հանդեսը, փորձարկումները բարեհաջող են անցել։ Շարունակել

ՄիԳ-29Կ կործանիչները պատրաստ են հնդկական ավիակրի վրա ծառայության անցնելուն

ՄիԳ-29Կ Մայիս 18, 2012 18:58 | RAZM.INFO - Հնդկաստանի ՌԾՈւ-ն սպառազինության են ընդունել առաջին 15 «ՄիԳ-29Կ/ԿՈւԲ»  տախտակամածային կործանիչները։  Հղում տալով Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Քուրիեն Էնթոնիին՝  հայտնում է Defense News-ը։ Այդ ինքնաթիռները նախատեսված են «Վիկրամադիտյա» («Ադմիրալ Գարշկով») ավիակրի համար։ Շարունակել

Հայ խաղաղապահները մեկնել են մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին

hay-xaxaxapahner-4 Մայիս 18, 2012 18:32 | RAZM.INFO - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով: Շարունակել

Ֆինլանդիան Իսրայելից 180 փոքր ԱԹՍ կգնի

Orbiter II Մայիս 18, 2012 15:40 | RAZM.INFO - Ֆինլանդիայի ՊՆ-ն իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության հետ 31մլն դոլար ընդհանուր արժողությամբ համաձայնագիր է կնքել անօդաչու թռչող սարքերի 45 հատ Օրիբտեր կոմպլեքս ձեռք բերելու համար։ Յուրաքանչյուր կոմպլեքսի կազմի մեջ մտնում է 4 ԱԹՍ։ Այդ մասին հայտնում է Defense News –ը։ Շարունակել

Ռուսաստանի ՌՕՈւ-ը հինգերորդ սերնդի կործանիչներ կստանա

T-50 Մայիս 18, 2012 13:01 | RAZM.INFO - ՌԴ պաշտպանության նախարարի ավիացիայի գծով օգնական գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը լրագրողներին հայտնել է, որ ՌՕՈւ-ն մինչև 2013 թվականը կստանա հինգերորդ սերնդի կործանիչների առաջին խմբաքանակը։ Նախկինում հայտնում էին, որ փորձարկվող ինքնաթիռների քանակը հասցվելու է 14-ի, այսօրվա 3-ի փոխարեն։ Շարունակել